Armeniasputnik.am-ը գրում է.

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը չորրորդ տեղն է զբաղեցրել Grand Chess Tour շարքի Chessable Masters օնլայն մրցաշարում:

Երրորդ տեղի համար խաղում Արոնյանը պարտվել է ռուս շախմատիստ Վլադիսլավ Արտեմևին (2:2 և 0,5:2,5):

Մինչ այդ Chessable Masters-ի կիսաեզրափակիչում Արոնյանը զիջեց վիետնամցի գրոսմայստեր Լե Կուանգ Լյեմին (1:3, 2,5:1,5 և 1:2), իսկ քառորդ եզրափակիչում հաղթեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովից (2,5:0,5 եւ 2: 1):

Շրջանաձև ընտրության ժամանակ հայ շախմատիստը 15-ից 10,5 միավորով գրավել է երկրորդ տեղը:

100 հազար դոլար մրցանակային ֆոնդով մրցաշարն անցկացվում է երկու փուլով։ Առաջին տուրում կայացավ շրջանային մրցաշար, որի արդյունքում 8 լավագույնները որոշեցին նոկաուտ համակարգով հաղթողին:

Մրցումն անցկացվել է արագ շախմատի կանոններով (15 րոպե՝ յուրաքանչյուր քայլի համար 10 վայրկյան հավելումով) ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել