News.am-ը գրում է.

Ստեփանակերտում շարունակում է հրատապ մնալ ջրամատակարարման խնդիրը: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հնարապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետարանը:

«Հարգելի քաղաքացիներ, Ստեփանակերտում շարունակում է հրատապ մնալ ջրամատակարարման խնդիրը: «Ջրմուղ-կոյուղի» ընկերությունն իր ողջ մարդկային ու տեխնիկական ներուժով լծված է խնդրի կարգավորման գործին, բայց դա բավարար չէ: Ջրի պաշարները սուղ են, մինչդեռ մեր այն քաղաքացիները, ովքեր բնակվում են ցածրադիր գոտիներում և ում հասանելի է խմելու ջուրը, անխնա և հաճախ ոչ նպատակային օգտագործում են այն: Խնդրում ենք, հնարավորինս խնայողաբար օգտագործեք ջուրը, հիշեք՝ հազարավոր մեր համաքաղաքացիներ զրկված են կենսատու հեղուկից... 
Եվս մեկ անգամ հայցում ենք բոլորիդ ներողամտությունը»,- ասված է հայտարարությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել