արծրունը գնացել, հաշմանդամի սայլակին նստած գրքեր ա կարդացել, քցել-բռնել ա, նստել-հելել ա, տվել-առել ա ու որոշել ա հաղորդումների շարքով խոսի 44-օրյա պատերազմի մասին։
9 ամիս հետո երկրի թիվ 2 մուտիլովչիկը տեքստեր ա գրել, մտքեր ա արտահայտում, հռետորական արվեստի ինչ որ խղճուկ փորձերով ուզում ա ապացուցի, որ ինքը մեղավոր չի, ինքը ոչինչ չի իմացել, ինքը արդար ա ու իզուր են իրան քրֆում։ Անտեղյակ մեկն էլ կողքից լսի, կմտածի էս չինական բեն լադենին հեսա-հեսա սրբերի շարքին են դասելու։
արծրուն, գիտե՞ս խնդիրը որն ա, որ էս նույն քո ասածը նաև նիկոլն ա ասում, ինքն էլ ա հոխորտում, գոռգոռում, թե զորքը փախավ, իրան քաշեցին, դավաճանեցին, որ ինքը իրա կնգա ու տղու կյանքը վտանգելով ուղարկել էր Արցախ, բլա բլա, բլա բլա...
Ձեզ որ լսենք ու մի քիչ թեմայից տեղյակ չլինենք, կմտածենք՝ խեղճ մարդիկ, ո՞նց կարելի ա էս սուրբ մարդկանց մեղադրել ինչ որ բանում։
արծրուն, դու ոչ թե ոգի էիր բարձրացնում, այլ դու պարզապես ստում էիր։ Դու չէիր լռում, դու ստերի շարք էիր վարում։ Նոյեմբերի 3-ին դու մարտական գործողությունների ինտերակտիվ քարտեզ էիր ներկայացնում, որտեղ Մատաղիսը մեր վերահսկողության տակ էր։ Հոկտեմբերի 3-ից Մատաղիսը մերը չէր։ Նոյեմբերի 3-ին դու ցույց ես տալիս, որ թշնամին մոտ է Հադրութին, որ մարտեր են ընթանում բլա, բլա, բլա, բայց հոկտեմբերի 11-ից Հադրութը էլ մերը չէր։ Բազմաթիվ են էս օրինակները, դու էլ դրանք լավ գիտես, բայց սրիկայաբար լռում ես էդ մասին։ Քո ու քո ղեկավարության՝ աննայի փորձերը՝ պահել քարոզչական տեմպը նենց, ոնց ձեզ ա պետք, արդյունքում բերեց նրան, որ սկսեցիք ստելը մեկը մյուսի հետևից ու արդեն այնքան էիք ստել, որ ասեցիք՝ Շուշին էլ մերը չի, ոչ ոք չհավատաց։
Սրանից առաջ էլ ինտերվյու էր տվել, ասում ա՝ ես քարոզչություն էի անում, որ զորքը չփախներ, որ թշնամին մայրաքաղաք չմտներ։ Այսինքն կարծում ա, որ միմիայն իր քարոզչության արդյունքում թշնամին Ստեփանակերտ չմտավ։ Իսկ էն փաստը, որ թշնամին Քարվաճառ էլ չէր մտել, բայց դա հանձնեցինք թշնամում, դա քո մոտ հարցեր չի՞ առաջացնում, արծրուն։ Լավ, էս ամենը դու իրո՞ք պատերազմ ես համարո՞ւմ, ու ոչ մի հարց քո քաղաքական ղեկավարությանը չունե՞ս։
Քեզ Լևիտանի հետ ես համեմատում, քարոզչությունից ես խոսում, գրքեր ես գրում, դնում դեմդ, գովազդում, բայց մոռանում ես գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի քեզ տված գնահատականը։ Իսկ «Մոսին» ասել էր. «Արծրուն Հովհաննիսյանը 30 օր ստել է և իրեն հռչակել է գիտությունների թեկնածու։ Զինված ուժերում նրա ամենաբարձր պաշտոնը եղել է մարտկոցի հրամանատար և այսօր վերլուծություններ է կատարում ու նշանակվել է ակադեմիայում պաշտոնի, որտեղ կրթում է գեներալներին»: Սա մեծ տառերով տպի ու խփի էդ ռակետներիդ վրա, որ ամեն եթեր մտնելուց կարդաս, հիշես, թե ով ես իրականում, հիշես, որ «գյուղից մարդ չկա» և գուցե դադարեցնես քեզ հրեշտակ ներկայացնելու փորձերը։
Բայց արդարության համար պետք ա ասել, որ դու քո գործը այս պատերազմում փայլուն ես արել։ Ու ինչ էլ քեզ դրա դիմաց տվել են նիկոլենք, դեռ մի բան էլ քիչ է։ Յուրահատուկ տաղանդ ա պետք, որ 44 օր մի ողջ ազգի էշի տեղ դնես, բթացնես զգոնությունը ու 9 ամիս անց երես ունենաս հելնել ու հոխորտալ էդ նույն ազգի վրա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել