Shamshyan.com-ը գրում է.

Լոռու մարզում, օգոստոսի 6-ին, դանակահարություն է տեղի ունեցել. ժամը 17։00-ի սահմաններում Ստեփանավանի քաղաքապետարանի մոտ բախվել են Opel և Mercedes մակնիշի ավտոմեքենաները, ինչից հետո վարորդների միջև վիճաբանություն է տեղի ունեցել։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ վթարից հետո վիճաբանության ժամանակ Սերժիկ Գրիգորյանը, ում բնակության վայրն ու ծննդյան տարեթիվը ճշտվում է, դանակով հարվածել է 24-ամյա Վահան Միրզոյանին, և ծեծկռտուքի արդյունքում վնասվածքներ է ստացել նաև ներկա գտնվողներից 22-ամյա Վահան Մեսրոպյանը։

Ստեփանավանի դատախազի հանձնարարականով՝ փաստի առթիվ նախաքննություն է սկսվել Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում։ 

Ոստիկանության Ստեփանավանի և քննչական բաժինների ծառայողները  ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ կասկածյալ Ս․ Գրիգորյանին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Կայքի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է Opel-ը, որը բախվել է կայանված Mercedes-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել