Ամեն անգամ, երբ նիկոլիթուրքերը կխոսեն Սահմանադրությունից, հիշեցրեք նրանց Սահամանդրության 3-րդ հոդվածի առաջին կետը՝ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է։ Հետո ցույց տվեք իրենց օրոք այդ նույն ՀՀ քաղաքացու՝ մեշոկների մեջ լցրած մասունքների լուսանկարները՝ Աբովյանի դատաբժշկական փորձաքննությունների նկուղում լցրած։
Ամեն անգամ, երբ կխոսեն ու ամեն ինչում նախկիններին կմեղադրեն, ցուց տվեք նրանց բաքվում դատվող գերիների լուսանկարները։ Հիշեցրեք նրանց, նախկինների օրոք ՀՀ քաղաքացին էդքան անտեր չէր, հիշեցրեք, որ էդ տղերքը հավատացել էին, որ իրենք պետություն ունեն, որտեղ իրենց բարձրագույն արժեք են համարում ու զենքը ձեռքներին գնացել էին այդ պետությունը պաշտպանելու, իսկ այսօր այդ պետությունը թքած ունի և՛ իրենց վրա, և՛ իրենց հարազատների։
Ամեն անգամ, երբ Հայաստանը զավթած հայախոս թուրքերը կասեն, որ իրենք ցավ են ապրում ամեն մի զինվորի համար, հիշեցրեք նրանց 2020 թվականի դեկտեմբերի 27-ին, Հադրութի Հակակու գյուղում սպանված ու խոշտանգված 6 հայ նորակոչիկների մասին, որոնց պատերազմի ավարտից 50 օր անց այդպես էլ Հայաստանի մարդասեր ու ժողովրդավար իշխանությունները չկարողացան դուրս բերել Հադրութի անտառներից ու թողեցին, որ թուրքը գտնի ու սպանի։
Իսկ իրականում՝ նիկոլի ու իր խունտայի օրոք Հայաստանի և ոչ քաղաքացի բարձրագույն արժեք չի եղել ու չի լինի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել