Starnews.am-ը գրում է.

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ ռուսաստանաբնակ հայտնի բլոգեր ու երաժիշտ Դավիթ Մանուկյանը, որն առավել հայտնի է Դավա անվամբ, Հայատանում է:

Նա Հյուսիսային պողոտայում հանդիպել է պատանի երաժիշտ Արեն Խաչատրյանին և առաջարկել է տաղանդավոր տղային տանել Մոսկվա և օգնել նրան, որպեսզի նա դառնա հայտնի երաժիշտ:

Տղայի հայրը տաքսիստ է, իսկ մայրն աշխատում է երևանյան սրճարաններից մեկում: Նրանք արդեն զրուցել են Դավայի հետ և մտածելուց հետո տվել են իրենց համաձայնությունը: Դավան ինստագրամյան իր էջում հրպարակել է տղայի կատարումն ու կից գրել.

«Փողոցում չկարողացա անտարբեր անցնել այս տաղանդավոր երաժիշտի կողքով: Ուզում եմ նրան հնարավորություն տալ ու օգնել, որպեսզի կարողանա իրագործել իր երազանքը: Մի քանի օրից նա կժամանի Մոսկվա, եւ կսկսենք աշխատել իր հետ: Խնդրում եմ աջակցեք մեզ: Հուսով եմ՝ նա իր հնարավորությունը բաց չի թողնի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել