Starnews.am-ը գրում է.

Երեկ դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ու նրա ամուսինը՝ Արտակ Սարգսյանը, նշում էին իրենց ծանոթության 10 տարին:

Այս առիթով դերսանուհին ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապրակել, որին կից գրել է. «Ուղիղ 10 տարի առաջ՝ օգոստոսի 5-ին, ծանոթացանք… Շնորհակալ եմ, որ ինձ կինոյի աղջիկ դարձրիր, իմ արքայազն»:

Պետք է խոստովանենք, որ Անահիտ Կիրկոսյանի ընտանիքը հայկական շոու բիզնեսի ամենաճանաչված և օրինակելի ընտանիքներից է: Դերասանուհին հաճախ է իր հարցազրույցներում նշում, որ իր կյանքի մեծագույն ձեռքբերումն իր ամուսինն ու երեխաներն են: Սակայն շատերը չգիտեն, որ զույգի կյանքում ևս բավական բարդ փուլեր են եղել, հատկապես՝ սկզբնական շրջանում, երբ Արտակի երեխաները փորձում էին հարմարվել իրենց խորթ մոր ներկայության հետ:

Հարցազրույցներից մեկում Անահիտը խոստովանել է, որ ամեն ինչ հարթ չի եղել.

«Շատ դեպքերում երեխաները լսող չէին, կամակոր էին, չէին ենթարկվում: Լինում էին պահեր, երբ ինքս ինձ մեղադրում էի, որ միգուցե 21 տարեկան լինելով ինքս դեռ շատ բան չեմ հասկանում, բայց դա նաև ինձ օգնում էր, որովհետև ես ինքս դեռ երեխա էի և փորձում էի լուծումներն ավելի երեխայական ձևով գտնել: Ունեցել ենք մեծ կոնֆլիկտներ՝ ճաշը պատրաստում էի, ասում էին՝ գուցե համով չես պատրաստել, չենք ուտում: Ես շատ նրբանկտորեն եմ մոտեցել ամեն ինչին՝ մտածելով, որ ամեն վայրկյան ինձ ուղղակի կարող են ասել՝դու իրավունք չունես»:

Դերասանուհու խոսքով՝ եղել է նաև դեպք, երբ ամուսնու երեխաներն իրեն պարզապես ասել են՝ դու իրավունք չունես:

«Շատ դժվար հաղթահարեցի այդ պահը, նույնիսկ մտածում էի չեմ կարողանա հաղթահարել, բայց հիմա վստահ եմ, որ նման բան այլևս չի կրկնվի, որովհետև նրանք իմ երեխաներն են»:

Անահիտն անկեղծ խոստովանել է, որ ունեցել է նաև հեռանալու ցանկություն, սակայն երբեք նման քայլի չի դիմել. «Միշտ էլ մտավախություն ունեցել եմ, որ չեմ կարողանա լրացնել նրանց մայրիկի բացը, չէի էլ կարծում՝ երբևէ կկարողանամ: Մայրը մեկն է»:

Նշենք, որ Արտակի առաջին կինը մահացել է, երբ նրա 2 դուստրերը դեռ փոքր էին: Հիշեցնենք, որ օրերս Անահիտ Կիրակոսյանի և Արտակ Սարգսյանի ավագ դուստրը՝ Լաուրան ամուսնացել է։ Զույգի պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Հաղարծնի վանքում: Պսակադրությունը եղել է համեստ, այնուհետև Դիլիջանում բացօթյա փոքրիկ խնջույք է եղել, որին մասնակցել են միայն ամենահարազատ մարդիկ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել