Armeniasputnik.am-ը գրում է.

Իշխան Սաղաթելյանն Ազգային ժողովի փոխնախագահ ընտրվեց։ Սաղաթելյանի թեկնածությունն առաջադրել էր ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը։

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ Սաղաթելյանն ընտրվել է։

Նա այս անգամ ստացել է 64 կողմ ձայն, 37 դեմ, 2 քվեաթերթիկ անվավեր են եղել: Քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր։

Նշենք, որ երեկ` օգոստոսի 5-ին, Սաղաթելյանի ընտրության երկու փորձերն էլ տապալվել էին, նա չէր հավաքել անհրաժեշտ առնվազն 54 ձայնը։ Այսպիսով, փոխխոսնակների բոլոր երեք թափուր տեղերն էլ համալրվեցին։

Նշենք, որ իշխող ուժի առաջադրած երկու փոխխոսնակները` Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը, արդեն իսկ ընտրվել են այդ պաշտոններում։ Ընդդիմությունը, սակայն, չէր մասնակցել քվեարկություններին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել