Aysor.am-ը գրում է.

Շարունակվում է 8-րդ գումարման Ազգային ժողովի նիստը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն այսօր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանին անվանեց «փոքրիկ Արմեն Աշոտյան»։

Ի պատասխան՝ Մամիջանյանը հիշեցրեց, որ նախկին ՀՀԿ-ական Գևորգ Պապոյանը ժամանակին Տնտեսագիտական համալսարանում հերթ էր կանգնել, որ սեղմեր Արմեն Աշոտյանի ձեռքը։

«Լուսանկարները, թե դուք ինչ հպարտությամբ էիք կրում ՀՀԿ-ի զինանշանը, կան համացանցում», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Նա հարց ուղղեց Պապոյանին։

«Բա դուք ի՞նչ եք ուզում դառնալ, պարոն Պապոյան, մա՞րդ, որը հանձնել է մեր հայրենիքի 75 տոկոսը, մա՞րդ, որը հինգ հազար զոհի պատճառ է դարձել, ուզում եք դառնալ մա՞րդ, ով խախտել է մեր սահմանների անվտանգությունը, ուզում եք դառնալ մա՞րդ, ով մուրում է խաղաղություն. եթե դա եք ուզում դառնալ, որևէ խնդիր չկա», - ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել