Tert.am Life-ը գրում է.

Այսօր լրանում է դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի ու ամուսնու՝ Արտակ Սարգսյանի ծանոթության 10 տարին։ Միմյանց հանդիպելու և երջանկություն գտնելու առթիվ Արտակն անակնկալ է կազմակերպել Անահիտի համար և երկրորդ անգամ առաջարկություն արել սիրելիին՝ խորհրդանշելով, որ 10 տարի անց էլ կրկին նույն ընտրությունը կաներ։

Անահիտը ռոմանտիկ ընթրիքի լուսանկարները տրամադրել է Tert.am Life–ին ու պատմել, որ Արտակը ժամանակից մի փոքր առաջ էր ընկել։

«Երկու ամիս առաջ ես ու Արտակը Եգիպտոսում էինք։ Արտակը որոշել էր ժամանակից առաջ ընկնել ու անակնկալ մատուցել մեր հանդիպման 10-րդ տարվա առթիվ,– ասաց դերասանուհին, որը, սովորաբար, ինքն է աչքի ընկնում անակնկալներ կազմակերպելով։ –Կյանքում առաջին անգամ էր, որ Արտակն էր ամեն բան կազմակերպել, ես բանից անտեղյակ էի։ Քանի որ դեռ օրը չէր եկել, չէի էլ պատկերացնում՝ ինձ ինչ է սպասվում»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Anahit (@anahitkirakosyanofficial)

Անահիտը պատմեց, որ վերադարձից մեկ օր առաջ ամուսինն իրեն առաջարկել է գնալ ծովափ՝ լուսանկարվելու։ «Հասանք ափ՝ տեսա ռոմանտիկ ընթրիքի սեղան է դրված, մտածեցի այլ զույգի համար է, ասացի՝ ինչ գեղեցիկ է։ Պարզվեց՝ ինձ համար էր․ Արտակն ամեն բան նախապես ծրագրել էր՝ ռոմանտիկ ընթրիք էր կազմակերպել, սաքսոֆոնահար էր հրավիրել։ Ասաց, որ անակնկալը մեր ծանոթության 10 տարվա առթիվ է, թեև դրան դեռ ժամանակ կար։ Շատ էի հուզվել։ Սկսեցինք պարել, մեկ էլ վարդեր բերեց, ծնկի եկավ ու նորից առաջարկություն արեց, թեև մատանի չկար, Եգիպտոսում գտնել չէր կարողացել»– ասաց դերասանուհին ու հավելեց, որ վարդերն իր հետ բերել էր Երևան, չորացրել և պահել որպես հուշ։ Տեսանյութը փայփայել էր, որպեսզի հենց իրենց ծանոթության օրը հրապարակի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել