Lurer.com-ը գրում է.

«Պատգամավորներից մեկը այս ամբիոնից ասաց, որ ԱԺ-ի ամբիոնը սրբատեղի է: Էդ ո՞ր օրվանից է ԱԺ ամբիոնը դարձել սրբատեղի, իմ համար սրբատեղի է Շուշի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, որ ձեր իշխանության օրոք մնաց թուրքին, իմ համար սրբատեղի է Դադիվանքը, որը այսօր թուրքի հսկողության տակ է: Այս ամբիոնը իմ համար սրբատեղի չէ, այս ամբիոնը իմ համար դիմակներ պատռելու, ՀՀ քաղաքացիներին իրականությունը ասելու և չստացված հարցերի պատասխանը ստանալու համար է»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին,  Աժ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել