Hraparak.am-ը գրում է.

ԱԺ-ում ընթանում է ԱԺ փոխնախագահի` ընդդիմության ներկայացրած թեկնածուի վերաբերյալ հարցի քննարկումը: Ներկայացված թեկնածուն «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանն է, որին ներկայացնում է Սեյրան Օհանյանը: Նրան հարց տալու համար գրանցվել է չորս պատգամավոր, որից երեքը` «Հայաստան» դաշինքից, մեկը` ՔՊ-ից: Այդ մի պատգամավորը Հայկ Սարգսյանն էր:

Նա երկար-բարակ հարց ուղղեց` հիշեցնելով, որ իրենց իշխանության օրոք ներքին զորքերը գնացել են սահման` ծառայության, հետո հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ից հետո ինչ-որ մարդիկ, որոնք, ըստ Սարգսյանի, կապվում են իբրև թե իրենց դաշինքի հետ, մտել են Ազգային ժողով և իր աշխատասենյակից գողացել են դրոշ և գերբ:

Սարգսյանի հարց-ելույթից, սակայն, լավ չհասկացվեց` ինչ էր ուզում նա ասել, որն էր բուն հարցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել