Armeniasputnik.am-ը գրում է.

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության` ԱԺ փոխնախագահի թեկնածու, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանն ընտրվեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ:

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց` Հակոբ Արշակյանն ընտրվել է 71 կողմ ձայնով։ ԱԺ պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են հենց 71-ը, ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը։

Արշակյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար։

Նա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած և ընտրված երկրորդ փոխխոսնակն է։ Մինչ այդ ԱԺ փոխնախագահ էր ընտրվել Ռուբեն Ռուբինյանը։

Նշենք, որ ընդդիմությունը «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուների քվեարկությանը չի մասնակցել։

Խորհրդարանում երեք փոխխոսնակ է ընտրվում՝ երկուսը իշխանությունից, մեկը` ընդդիմությունից։ Ընդդիմության թեկնածուն «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանն է։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նախագահ էր ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել