Starnews.am-ը գրում է.

Նորություն չենք ասի, որ հաղորդավարներ Արման Մարգարյանը և Ինգրիդ Կյոկչյանը տարիներ առաջ ամուսնացած էին: Նրանց միությունը շատ էր քննարկվել, կար շրջան, երբ հարցազրույցներում հաճախ էին միմյանց խոցող մեկնաբանություններ ուղղում, սակայն այդ շրջանը, կարծես թե, անցյալում է:

Արմանը և Ինգրիդը հիմա գրեթե միմյանց չեն անդրադառնում, սակայն ըստ լուրերի՝ նրանք հիմա բավական լավ հարաբերություններ ունեն և միասին մեծացնում են իրենց որդուն՝ Անրիին:

Ուշագրավն այն է, որ վերջերս տված հարցազրույցներից մեկում Արմանը, խոսելով կյանքի սխալների մասին, ասել էր հետևյալը.

«Երբ ես նոր էի սկսել հանդիպել Անրիի մամայի հետ, իմ շատ մտերիմ մարդկանցից մեկն ինձ ասաց, որ հանկարծ չամուսնանամ նրա հետ: Չգիտեմ՝ ուղղակի դուրը չէր եկել, հիմա ո՞րն է այստեղ ճիշտ ու սխալ, ես լսեի՝ չէր լինի Անրին, ես չեմ լսել՝ կա Անրին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել