Գաղտնիք չէ, որ շշալցված ջրի օգտագործումը մեծ ազդեցություն է ունենում շրջակա միջավայրի վրա, քանի որ օգտագործվում են տարատեսակ նյութեր՝ շշեր պատրաստելու համար, և մեծ քանակությամբ էներգիա։ 

Գիտնականները որպես օրինակ դիտարկել են Բարսելոնա քաղաքը, որն ունի շուրջ 1,35 մլն բնակիչ։ Նրանց մոտ 58%-ն օգտագործում է շշալցված ջուր։ Ուսումնասիրողները գնահատել են, թե ինչ կլինի, եթե քաղաքի բոլոր բնակիչնեչն անցնեն շշալցված ջրի կիրառմանը։ 

Լրացուցիչ արտադրական բեռը կկազմի տարեկան 83,9 մլն դոլար։ Շշերի արտադրության համար հումքի մշակումը կհանգեցնի տարեկան 1,43 կենդանատեսակի ոչնչացման։ 

Գիտնականները եկել են եզրահանգման, որ էկոհամակարգի վրա նման պարագայում ազդեցությունը կմեծանա մոտ 1400 անգամ, իսկ ռեսուրսների վատնումը՝ 3500 անգամ, քան այն դեպքում, երբ ողջ բնակչությունն օգտվի ծորակի ջրից։ 

Այս թվերը հիմնված են գիտնականների կողմից հիմնականում օգտագործվող կենսական ցիկլի գնահատման վրա, որը հաշվարկում է ապրանքի էկոլոգիական ծանրաբեռնվածությունը դրա ծառայության ողջ ընթացքում՝ հումքի արտահանում, արտադրություն, տեղափոխում, բաշխում, օգտագործում և ուտիլիզացիա։ 

Սակայն, չնայած որ ծորակի ջուրը մաքրության և զտման որոշակի փուլեր է անցնում, դրանում, այնուամենայնիվ, կարող են լուծված լինել կանցերոգեն քիմիական նյութեր։ Գիտնականները պարզել են, որ ռիսկ առողջության համար կա, որը, սակայն, շատ ցածր է։ Եթե Բարսելոնան զանգվածաբար անցնել ծորակի ջրի օգտագործմանը, ապա մարդկանց կյանքի տևողությունը կնվազեր միջինում մարդու հաշվով 2 ժամով։ 

Շշալցված ջրի օգտագործման տեմպերն աճում են, այդ իսկ պատճառով կարևոր է, որ բոլորս տեղյակ լինենք շշալցված ջրի գնման և օգտագործման վտանգների մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել