Auroranews.am-ը գրում է.

Թուրքիայի հարավում, այդ թվում Անթալիայի եւ Մուղլայի հանգստյան գոտիներում, անտառային հրդեհները մարել չի հաջողվում։ 

 Գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Բեքիր Պակդեմիրլին հայտարարել է, որ 125 հրդեհ վերահսկողության տակ է առնվել։ Գրում է Ռիա Նովոստին։

«Անթալիա, Մուղլա նահանգների յոթ կետերում հրդեհները շարունակվում են։ Դրանց մարմանը մասնակցում են 16 ինքնաթիռ, 51 ուղղաթիռ, 850 հրշեջ մեքենա և շուրջ 5 հազար աշխատակից: Մենք օգնություն ենք ստանում տարբեր երկրներից, այդ թվում ՝ ՌԴ -ից, Ուկրաինայից, Ադրբեջանից, Իսպանիայից և Խորվաթիայից», - ասել է Պակդեմիրլին լրագրողներին։

Նրա խոսքով, եթե ապացուցվի հրկիզման վարկածը՝ դավաճանները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ։

Ինչպես նախօրեին հայտարարվել էր՝ Թուրքիայում 107 անտառային հրդեհներ են մարվել վերջին օրերին, սակայն Անթալիայի և Մուղլայի հանգստան գոտիներում 5 հրդեհներ վերահսկողության տակ չեն վերցվել:

Եվրահանձնաժողովը ևս աջակցություն կցուցաբերի Թուրքիային։ Բռնկված հրդեհները մարելու նպատակով աղետի գոտի կուղարկվի 3 հրշեջ ինքնաթիռ: Միաժամանակ Թուրքիայի իշխանությունները պնդում են, որ հրդեհների օջախների մեծ մասը վերահսկողության տակ է առնվել: Չնայած դրան՝ մի շարք ՏԻՄ մարմինների ղեկավարներ՝ սոցիալական ցանցերում պարբերաբար կատարած հրապարակումներում նշում են, որ հրդեհն աննախադեպ մասշտաբների է հասնում, մինչդեռ հրդեհաշիջման նպատակով որևէ ուղղաթիռ կամ այլ օդային աջակցություն դեռևս չեն ստացել։

Թուրքիայում անտառային հրդեհների հետեւանքով զոհերի թիվը հասել է 8–ի, տուժածների թիվը՝ 864-ի:

Անտառային հրդեհները քամու ազդեցությամբ մեծ արագությամբ տարածվում են՝ հասնելով ու ավերելով նաև բնակավայրերը։ Բազմաթիվ գյուղեր ու շրջաններ անվտանգության նկատառումներով արդեն իսկ տարհանվել են ու դեռ շարունակում են տարհանվել։ Հրդեհի պատճառով նաև զոհերի ու վիրավորների մասին լուրեր են ստացվում տարբեր շրջաններից։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել