ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու որոշում է ստորագրել։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արշակ Կարապետյանին ազատել պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,– նշված է փաստաթղթում։ 

Հիշեցնենք` Կարապետյանը 2018-2021թթ.–ին ՀՀ վարչապետի խորհրդականն էր, ավելի ուշ` ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը։ Գեներալ–մայորն այդ պաշտոնը ստանձնել էր 2021թ. ապրիլի 13–ին: Նա պաշտպանության նախարարի առաջին տեղակալ նշանակվեց հուլիսի 20-ին։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել