Armeniasputnik.am-ը գրում է.

Հայ ըմբշամարտիկ Կարապետ Չալյանը Տոկիոյի օլիմպիական խաղերում այսօր 2։1 հաշվով հաղթեց աշխարհի 2018-ի չեմպիոնին Ալեքսանդր Չեխիրկինի և դուրս եկավ կիսաեզրակիչ։

Քառորդ եզրափակիչ գոտեմարտն աշխարհի 2018 թվականի չեմպիոն Ալեքսանդր Չեխիրկինի նկատմամբ շատ ծանր էր մրցակիցների համար։ Կարապետը շատ լավ հիշում էր Չեխիրկինից կրած պարտությունը Եվրոպական խաղերի եզրափաիչում ու կարողացավ ընտրած ճիշտ մարտվարության շնորհիվ դժվարին հաղթանակ տանել 2։1 հաշվով։

Առաջին մրցափուլում Չալյանն առաջինը միավորը վաստակեց, բայց հետո մրցավարները պասիվություն տվեցին մեր ըմբիշին, ու Չեխիրկինը ստացավ մեկ միավոր և պարտերում աշխատելու հնարավորություն։ Հայ ըմբիշը, հիանալի պաշտպանվելով, միավոր չտվեց մրցակցին, ու կես րոպեանոց ըմդնիջմանը մրցակիցները գնացին հավասար միավորներ վաստակած։

Поединок 1/4 финала по борьбе греко-римского стиля между Карапетом Чаляном (Армения) и Александром Чехиркиным (Россия) на XXXII летних Олимпийских играх (2 августа 2021). Токио

Բայց 1։1 հաշվի դեպքում առավելությունը Չեխիրկինն էր, քանի որ նա վերջինն էր վաստակել միավորը։ Երկրորդ մրցափուլում Չալյանը կտրուկ ակտիվացավ, կարողացավ ևս մեկ միավոր վաստակել։ Ճիշտ է, չհաջողվեց միավոր վաստակել պարտերից, բայց նվազագույն առավելությունը Չալյանը պահպանեց ու հաղթեց 2։1 հաշվով։

Поединок 1/4 финала по борьбе греко-римского стиля между Карапетом Чаляном (Армения) и Александром Чехиркиным (Россия) на XXXII летних Олимпийских играх (2 августа 2021). Токио

Կիսաեզրափակչում մեր ըմբիշը մրցելու է Ակժոլ Մախմուդով (Ղրղզխստան) և Ռաֆիգ Հուսեյնով (Ադրբեջան) զույգի հաղթողի հետ։

Поединок 1/4 финала по борьбе греко-римского стиля между Карапетом Чаляном (Армения) и Александром Чехиркиным (Россия) на XXXII летних Олимпийских играх (2 августа 2021). Токио

Նշենք, որ քիչ առաջ Տոկիոյի օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ 77 կգ քաշային կարգում հանդես եկող Կարապետ Չալյանը մեկնարկային գոտեմարտում 5։0 հաշվով հաղթեց ուզբեկ Յալգասբայ Բերդիմուրատովին և դուրս եկավ քաառորդ եզրափակիչ։

Поединок 1/4 финала по борьбе греко-римского стиля между Карапетом Чаляном (Армения) и Александром Чехиркиным (Россия) на XXXII летних Олимпийских играх (2 августа 2021). Токио
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել