Armeniasputnik.am-ը գրում է.

Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասում Սու-35Ս է ինքնաթիռ է կործանվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«ՍՈՒ-35Ս-ի մոտ պլանային թռիչքի կատարման ժամանակ խափանվել է շարժիչը, օդաչուն կատապուլտվել է, նա հայտնաբերվել է, նրա առողջությանը վտանգ չի սպառնում»,–գրում է կայքը։

Ըստ նախնական տվյալների` կործանիչն ընկել է Օխոտի ծովը։

Նշենք, որ Սու-35Ս-ն հիմնովին մոդերնիզացված «4++» սերնդի կործանիչ է։ Կործանիչը կարողանում է զարգացնել 2500 կմ/ժ արագություն, կարող է առանց լիցքավորման թռչել 3600 կմ։ Այն կարող է մինչև 8 տոննա մարտական բեռ տեղափոխել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել