Tert.am-ը գրում է.

Ինձ հետաքրքիր է՝ ինչպես պետք է կանխվի հասարակության կողմից իշխանությանը տրվող «անհայրենիք», «հողատու», «կապիտուլյանտ» բառերը։ Կամ ինչպես պետք է գնահատվի տիկին Նազարյանի ասած «իձյոտկա» արտահայտությունը։ Սրանք պետք է քրեականացվեն, թե ոչ։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց Աժ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով օրակարգում գտնվող հայհոյանքը քրեականցնող նախագծին։

Հովսեփյանի կարծիքով՝ եթե այս արտահայտությունները նույնպես չբերվեն օրենքի դաշտ, ապա օրենքը չի հաջողելու։

Հարցին ի պատասխան՝ Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանը նշեց, որ այս նախագիծը ծայրահեղ խոսքի, հայհոյանքի մասին է։

«Մի քիչ դժվար է ձեր նշած բառերը վերագրել հայհոյանքին։ Նախագծով երաշխավորվել են մաքսիմալ երաշխիքներ, որ չունենանք սուբյեկտիվիզմ, բայց ոչինչ քարին գրված չէ։ Յուրաքանչյուր օրենքի կիրառման ընթացքում օրենսդիրը իրավունք ունի իր վերահսկողական գործառույթների շրջանակում մոնիթորինգ անել, թե արդյոք իրավակիրառ պրակտիկան գնացել է այն ուղղությամբ, որը ի սկզբանե օրենսդիրի կամքն էր եղել։

Գրիգորյանը նշեց, որ այս օրենքը միջանկյալ հրդեհը մարելու փորձ է, որին հաջորդելու են կոմպլեքս միջոցառումներ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել