168.am-ը գրում է․

Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ այս գիշեր ժամը 3-ի սահմաններում Գեղարքունիքի հատվածում՝ Քարվաճառի ուղղությամբ, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, խախտելով երեկ ձեռք բերված կրակի դադարեցման պայմանավորվածությունը, կրկին սադրանքի են դիմել՝ հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ պաշտպանական գերատեսչությունը նատ տեղեկացրել էր, որ հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը լռեցվել է:

Ապա ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները 08:40-ի սահմաններում էին կրակ բացել Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով ՀՀ ԶՈՒ մեկ զինծառայող հրազենային վիրավորում էր ստացել:

Վերջին ժամերին սահմանին կարծես հարաբերականորեն հանգիստ է: Այս մասին 168.am-ին փոխանցեց Վարդենիսի համայնքապետ Արամ Մելքոնյանը:

«Սահմանին այս պահին հարաբերական հանգիստ է»,- ասաց Արամ Մելքոնյանը:

Նա այլ մանրամասներ չներկայացրեց՝ պայմանավորված սահմանային հատվածում այժմ իր զբաղվածությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել