Armenpress.am-ը գրում է․

ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին ավագ խորհրդական և փեսա Ջարեդ Քուշները մտադիրն է հեռանալ քաղաքականությունից և առաջիկա ամիսների ընթացքում հիմնել սեփական ներդրումային ընկերությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Reuters-ը:

Գործակալության աղբյուրների համաձայն՝  հիմնադրվելիք կազմակերպությունը կոչվելու է Affinity Partners, գլխամասը լինելու է Մայամիում, ևս մեկ գրասենյակ բացվելու է Իսրայելում: Reuters-ի զրուցակիցները չեն նշել, թե ովքեր են լինելու հնարավոր ներդրողները:

Գործակալությունը հայտնել է նաև, որ վերջին վեց ամիսները Քուշներն անցկացրել է Մայամիում՝ գիրք գրելով Սպիտակ տանն իր աշխատանքային փորձառության մասին: Նշվում է, որ գիրքը կհրատարակվի 2022 թվականի սկզբին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել