Armenpress.am-ը գրում է․

Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մարգարյանը հուլիսի 28-ին սահմանամերձ գյուղերի բնակիչների շրջանում սահմանային իրավիճակով պայմանավորված խուճապ չի նկատել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մարգարյանն այս մասին լրագրողների հետ զրույցում: «Հենց նոր եմ եկել բնակիչների հետ հանդիպումից, ամեն ինչ նորմալ է: Գյուղերի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, կրակոցներ դիրքերում եղել են, ձայնը լսվել է, բայց ժողովրդի մոտ դա ոչինչ չի փոխում»,- նշեց Մարգարյանը: Համայնքապետի տեղակալը չի կարծում, որ Ադրբեջանի նպատակը սահմանամերձ գյուղերը գրավելն է:

Ըստ Մարգարյանի` եթե նպատակը գյուղերը գրավելը լիներ, ավելի լայնամասշտաբ պատերազմ կսկսեին: «Ապագան լավ է լինելու, այս ամենը կարճ բնույթ է կրելու»,- եզրափակեց Մարգարյանը: Մանրամասները տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել