ArmLur.am-ը գրում է.

Քիչ առաջ ՀՀ ՊՆ հայտնեց, որ հուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, շարքային Կորյուն Արայիկի Հարությունյանը և շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը:

Նշենք, որ շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը Տավուշի մարզի Չինչին համայնքից էր, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել