Armsport.am-ը գրում է.

Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը լողի մրցաշարում՝ Վարսենիկ Մանուչարյանը այսօր պայքարի դուրս եկավ 100 մետր ազատ լողաոճում։ Հիշեցնենք, որ Վարսենիկը Հայաստանի դրոշակակիրներից մեկն էր ՕԽ բացման հանդիսավոր արարողության ժամանակ։

100 մետր ազատ ոճում Մանուչարյանը իր լողահերթում 6-րդն էր՝ գրանցելով 59.18 վայրկյան արդյունք։ Այդպիսով՝ նա չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը:

Նշենք, որ հաջորդ փուլի ուղեգիր են նվաճել մինչև 16-րդ տեղ գրաված լողորդները:

Հիշեցնենք՝ լողորդ Արթուր Բարսեղյանը երեկ՝ հուլիսի 27-ին, 100մ ազատ ոճ մրցաձևում իր մրցահերթում 8 մարզիկների պայքարում զբաղեցրել 2-րդ տեղը 49.78 վայրկյան արդյունքով: Բարսեղյանը ՀՀ ռեկորդ է սահմանել,սակայն չի կարողացել հաղթահարել ՕԽ-ի որակավորման փուլը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել