Tert.am-ը գրում է.

Ամերիկյան American Airlines Group Inc․ ավիաընկերությունն իր օդաչուներին խնդրել է հնարավորության դեպքում վառելիք խնայել՝ նախազգուշացնելով երկրի մի շարք օդանավակայաններում առաքման ուշացումով պայմանավորված վառելիքի պակասի մասին, հայտնում է CNN-ը։

Ավիաընկերությունը հայտնել է, որ որոշ դեպքերում լրացուցիչ վառելիք կմատակարարի վառելիքի պակասից տուժած օդանավակայաններ, ինչպես նաև նշել, որ չվերթները կարող են իրականանալ միջանկյալ լիցքավորման համար կանգառներ կատարելով։

Բացի այդ, ավիաընկերությունը տեղեկացրել է, որ առայժմ ստիպված չի եղել որևէ չվերթ չեղարկել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել