ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կատակով սաստել է լրագրողին, որը հարց է տվել բուժաշխատողների շրջանում պարտադիր պատվաստման մասին:

Հարցը լրագրողուհին ամերիկացի նախագահին ուղղել է Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմիի հետ ասուլիսի ժամանակ: Ասուլիսի սղագրությունը հրապարակվել է Սպիտակ տան կայքում:

Լրագրողը խնդրել է մեկնաբանել վետերանների հարցով նախարար Դենիս Մաքդոնոուի հայտարարությունը գերատեսչությունում աշխատող բժիշկների շրջանում պարտադիր պատվաստման մասին:

«Ինչքան նյարդայնացնող եք դուք: Սակայն ես կպատասխանեմ Ձեզ, մենք այնքան երկար ենք իրար ճանաչում: Թեև դա կապ չուներ Իրաքի հետ»,- նկատել է Բայդենը՝ հաստատելով, որ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես ասել է վետերանների հարցերով նախարարը:

Լրագրողը նշել է, որ Բայդենի արձագանքն ընկալում է որպես հաճոյախոսություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել