Armenpress.am-ը գրում է․

Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով երեք մարդ է սպանվել, մեկը վիրավորվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է թուրքական Milliyet թերթը:

Նշվում է, որ փոխհրաձգությունը տեղի է ունեցել տղամարդկանց երկու խմբի միջև Ստամբուլի Բեյօղլու թաղամասում տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում: Կռվին մասնակցող տղամարդկանցից մեկը ոտքից վիրավորվել է, որից հետո սպանել է երեք հոգու: Թուրքական թերթի հաղորդմամբ՝ նա բերման է ենթարկվել դեպքի վայր ժամանած ոստիկանների կողմից և տեղափոխվել հիվանդանոց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել