168.am-ը գրում է․
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը, ի պատասխան Ավստրայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հնչեցրած հայտարարության, նշել է, որ Թուրքիան չի պատրաստվում տուժողի կարգավիճակում հայտնվել տարածաշրջանային զանգվածային միգրացիոն ճգնաժամի պատճառով: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրք պաշտոնյան հայտարարության մեջ մասնավորապես նշել է. «Նախևառաջ Թուրքիան Աֆղանստանին հարևան երկիր չէ, ինչպես հայտարարել է կանցլեր Կուրցը: Փոխանակ շեշտը դնելու համաշխարհային օրակարգում հայտնված անօրինական միգրացիայի խնդրի լուծման համատեղ ջանքերի և համագործակցության վրա՝ «ներգաղթյալները չպետք է գան այստեղ, այլ պետք է ուրիշ տեղ գնան» մակարդակի հայտարարությունները եսասիրական են և օգուտ չեն բերում ոչ մեկին»:
Թանժու Բիլգիչը շեշտել է նաև, որ Թուրքիան չի պարաստվում իր վրա վերցնել տարածաշրջանային զանգվածային միգրացիաների հետևանքների պատասխանատվությունը։ Ըստ նրա ձևակերպման՝ Թուրքիան Եվրամիության սահմանների պահնորդը չէ։