168.am-ը գրում է․

Մոսկվան բացառում է Թուրքիայի հետ գործարքը՝ Ղրիմի ճանաչման դիմաց Հյուսիսային Կիպրոսը ճանաչելու տարբերակով: Այս մասին, ըստ ռուսական ԶԼՄ-ների, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ Ռուսաստանի տարածքները չեն կարող որևէ գործարքի առարկա լինել և երբեք չեն լինի:

«Նախ, դժվար թե հարգարժան թուրք պրոֆեսորը արտահայտում է Անկարայի պաշտոնական տեսակետը: Երկրորդը, Ռուսաստանի շրջանները երբեք չեն կարող և չեն լինի որևէ գործարքի առարկա: Դա բացառված է», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Ստամբուլի Մալթեփե համալսարանի պրոֆեսոր Հասան Ունալի այն տեսակետը, թե Ռուսաստանը և Թուրքիան պետք է համաձայնություն կնքեն Ղրիմի և Հյուսիսային Կիպրոսի վերաբերյալ, և Ռուսաստանը «պետք է առաջնորդի» Հյուսիսային Կիպրոսի «ճանաչման շարժումը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել