Tert.am-ը գրում է․

«Զանգեզուրի միջանցքը կդառնա նոր միջանցք եղբայրական Պակիստանից դեպի Թուրքիա և Ադրբեջան». այսօր Միլլի մեջլիսում Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի խորհրդարանների նախագահների առաջին եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան, գրում է minval.az-ը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների նախագահները եռակողմ հանդիպման արդյունքներից հետո ստորագրել են Բաքվի հռչակագիրը:

Գաֆարովան նշել է եռակողմ ձևաչափով հանդիպումներ անցկացնելու կարևորությունը: Նա ասել է, որ «Բաքվի հռչակագրի շրջանակում կարևոր է համարում աջակցությունն Ադրբեջանին ականապատված տարածքների քարտեզներ տրամադրելու հարցում»:

Տեղեկատվության համաձայն, հռչակագիրը ստորագրել են Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան, Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը և Պակիստանի Ազգային ժողովի նախագահ Ասադ Կայսերը:

Գաֆարովան նշել է, որ Բաքվի հռչակագիրը կնպաստի երեք երկրների ռազմավարական կապերի ամրապնդմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել