Ամեն ամառ Կասկադի լեռների սառցաշերտերում հայտնվում են մինչև 2,5 սմ երկարություն ունեցող որդեր։ Ըստ մասնագետների գնահատականների՝ ամեն սառցակտորում ապրում է մինչև 5 մլրդ որդ։ Սրանք ամենամեծ թվաքանակ ունեցող արարածներն են, որոնք ապրում են սառցաշերտերում, սակայն զբոսաշրջիկների և լեռների բնակիչների մեծ մասը դրանց գոյության մասին անգամ տեղյակ չէ։

Բանն այն է, որ որդերն ի հայտ են գալիս միայն ամռանը և օրվա որոշակի ժամի՝ երեկոյան մոտ։ Չնայած մեծ քանակին՝ այս կենդանիները գրեթե ուսումնասիրված չեն։ Այդ իսկ պատճառով մինչ օրս անհայտ է, թե ինչու են նրանք հայտնվում սառույցների մակերևույթին։

Չնայած բնակության սառցե միջավայրին՝ որդերը չեն կարողանում դիմադրել ցրտին և մահանում են, եթե օդի ջերմաստիճանը իջնում է 0-ից։ Անհասկանալի է՝ ինչպես են որդերը գոյատևում ձմռանը, սակայն ամառվա սկզբին նրան ավելի «գեր» լինում, քան վերջում։ Այդ իսկ պատճառով կենսաբանները կարծում են, որ ձմռանը որդեն էներգիա են կուտակում։

Ենթադրվում է, որ նրանք սնվում են ձնե ջրիմուռներով կամ բակտերիաներով։ Սակայն գիտնականներից մեկը մի որդի ողջ տարվա ընթացքում պահել է իր սառնարանում, և կենդանին հրաշալիորեն գոյատևել է առանց սննդի։ Իրենք՝ որդերը, իրենց հերթին սնունդ են հանդիսանում տարատեսակ թռչունների համար, որոնք բնակվում են լեռներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել