Ռուսաստանի խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում մասնակցել են նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովի հիշատակին նվիրված հավաքին: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Հավաքի մասնակիցները ծաղիկներ են դրել հերոսի անունը կրող փողոցում նրա կիսանդրու մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել հիշատակը:

Նախարարությունից հայտնում են, որ ծովակալ Իսակովը խորհրդային ամենահայտնի ռազմական առաջնորդներից է, որը մեծ ներդրում է ունեցել Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակում և խորհրդային նավատորմի զարգացման գործում:

««Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Իսակով» անունը կրել է երկրի ռազմածովային նավատորմի խոշոր նավերից մեկը: Դրա անունը տրվել է նաև Խաղաղ օվկիանոսի ստորջրյա սարին, որը հայտնաբերել են խորհրդային օվկիանոսագետները: Ծովակալ Իսակովի անունը ստացել է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ քաղաքի փողոցներից մեկը, Մարտունու և Մարտակերտի շրջանների տնտեսությունները», – նշված է հաղորդագրությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել