Pastinfo.am-ը գրում է.

Չինաստանի Հենան նահանգում հորդառատ անձրևների և ջրհեղեղի պատճառով զոհվածների թիվը հասել է 63-ի, հինգ մարդ անհայտ կորած է համարվում, իշխանությունները ավելի քան 860,000 մարդու տարհանել են վտանգավոր տարածքներից:Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Հուլիսի 16-ից հուլիսի 25-ն ընկած ժամանակահատվածում երկարատև անձրևների պատճառով 11,44 միլիոն մարդ գտնվում էր աղետի գոտում, զոհերի թիվը հասել էր 63-ի, 5 մարդ անհայտ կորած էր համարվում, 861,9 հազար մարդ արդեն տարհանվել է ողջ նահանգում », - ասվում է Կառավարության հայտարարության մեջ:

Ավելի քան 296 հազար մարդ շտապ օգնության կարիք ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել