Չեչնիայում տասնյակ մարդիկ, որոնք ավելի վաղ «կեղծ» վկայագրեր էին ձեռք բերել կորոնավիրուսի դեմ պատվաստվելու մասին, ուժայինների այցելությունից հետո պատվաստվել են: Այս մասին հայտնում է Baza թելեգրամյան ալիքը:

ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Գրոզնիում ձերբակալվել են 63-ամյա Ջամալիալ Տ.-ն և նրա օգնականը, որոնք պատվաստման մասին կեղծ փաստաթղթեր էին վաճառում: Ոստիկանները հարցաքննության ժամանակ պարզել են «կեղծ» փաստաթղթեր ձեռք բերած քաղաքացիների անուն ազգանունները և շտապել են «սխալների ուղղում անել»:

Ինչպես հաղորդվում է, իրավապահներն այցելել են բոլոր այդ քաղաքացիների տուն և ակնարկել են, որ չպատվաստվելու դեպքում իրենց ևս ձերբակալություն է սպառնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել