Tert.am-ը գրում է․

Ռուսաստանի Ստավրոպոլ քաղաքում տեղի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Ռուսլան Աբովյանի սպանության վարկածներից մեկը արյունալի վրեժխնդրությունն է: Այս մասին հայտնում է Baza թելեգրամյան ալիքը:

Հաղորդվում է, որ Աբովյանը վեց տարի առաջ մասնակցել է Չեչնիայում տեղի ունեցած ձերբակալությանը, երբ ստավրոպոլցի ոստիկանների հատուկ գործողությունների ժամանակ մահացել էր տեղի բնաիչ Ջամբուլաթ Դադաևը: Այժմ քննիչները դիտարկում են վրեժի վարկածը վեցամյա վաղեմության իրադարձությունների համար:

2015 թվականին սպանված Դադաևին ոստիկանությունը որոնում էր գործարար Մագոմեդ Տազիրովի դեմ մահափորձի կասկածանքով: Վերջինս կասկածվում էր 2014 թվականին գործարարին կրակելու մեջ, որից հետո թաքնվել էր Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել