Hraparak.am-ը գրում է.
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Շիշ բռնող անունով հայտնի ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հարսանիքն է։
Մենք տեղեկացանք, որ հարսանիքը տեղի է ունենում Երեւանի ամենապահանջված ռեստորանային համալիրներից մեկում` Դվինում։ Երկրի համար այս ծանր փուլում, երբ թշնամին տարբեր հատվածներում տեղակայված է ՀՀ սահմանին եւ կրակոցներ է արձակում, Սարգսյանի հյուրերը քաղաքական առաջին դեմքերն են, այդ թվում` Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքով։
Եւս մեկ հետաքրքիր տեղեկություն ստացանք, որ հարսանյաց սրահ մուտքը անձնագրերով է, այսինքն` եթե հրավիրյալը առանց անձնագրի մոտեցավ հանդիսության վայր, ապա նրան սրահ ներս չեն թողնի։
Նշենք, որ Սարգսյանի ընտրյալը Հայրապետյան եղբայրներից մեկի թոռնուհին է` Օլյա Հայրապետյանը։
Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/cd4d79cc00cb2f04b074ea12d2ee7d02
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել