Tert.am Life-ը գրում է.
Երեկ երգչուհի Սիլվա Հակոբյանի և ամուսնու՝ Նորայր Մանուկյանի դստեր՝ Միլայի մկրտությունն էր և ներկայացրել եկեղեցու արարողության լուսանկարները։
Սիլվան օրվա լուսաբանումը վստահել է Tert.am Life–ին:
Փոքրիկի կնքահայրը Ռուսաստանում հայտնի ազգությամբ հայ վարսահարդար, Վարսահարդարման արվեստի աշխարհի չեմպիոն Գեորգի Կոտն է։
Մկրտության արարողությունից հետո ամուսինները խնջույք են կազմակերպել Երևանի ռեստորաններից մեկում, որին ևս ներկա ենք գտնվել և ֆիքսել երեկոյի հետաքրքիր դրվագները:
Խնջույքի ընթացքում եկել են նաև մուլտհերոսներ, որոնք ուրախացրել են ոչ միայն երեխաներին, այլև մեծերին:
Սիլվան մանրակրկիտ է մոտեցել տորթի, դեկորների ընտրությանը: Օրվա համար ընտրված է եղել սպիտակ գույնը, Սիլվան և Միլան սպիտակ զգեստով են եղել:
Սիլվան 2 զգեստ է հագել օրվա ընթացքում, առաջին զգեստը քննարկումների է տեղիք է տվել, թե նա պատրաստվում է կրկին մայր դառնալ։
«Նման բան չկա: Այդպիսի տպավորություն է ստեղծվել զգեստիս և ռակուրս պատճառով»,- պարզաբանեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: