Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ն և Եվրոպայի պետությունները մինչև Աֆղանստանում վերջնական քաղաքական կարգավորման հասնելը հակամարտության կողմերին կոչ են անում համաձայնության գալ երկրում մշտական և համապարփակ հրադադարի շուրջ, ինչի մասին ասվում է համապատասխան կոմյունիկեում, գրում է kommersant.ru-ն:

Հռոմում կայացած հանդիպումից հետո այն ընդունել են ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Նորվեգիայի և Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչներն ու հատուկ բանագնացները: Փաստաթուղթը հրապարակվել է ԱՄՆ պետքարտուղարության կայքում:

ԱՄՆ-ն, ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն կոչ են արել նվազեցնել բռնությունը և պաշտպանել խաղաղ բնակիչներին` միևնույն ժամանակ հարգելով միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված պարտավորությունները, ապահովել օտարերկրյա դեսպանությունների և այլ դիվանագիտական առաքելությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչների, օդանավակայանների, հասարակական կազմակերպությունների և նրանց աշխատակիցների անվտանգությունը, դադարեցնել «Թալիբան» արմատական շարժման հարձակումը: Բացի այդ, նրանք Աֆղանստանի հարևաններին կոչ են արել ուժեղացնել աջակցությունը աֆղան ժողովրդին և նպաստել խաղաղությանն ու տնտեսական զարգացմանը, իսկ «Թալիբան» -ին և Աֆղանստանի կառավարությունը կոչ են արել կատարել իրենց պարտավորությունները՝  կանխելու «Ալ Քաիդա»-ի, ԻՊ-ի և այլ ահաբեկչական կազմակերպությունների կողմից երկրի տարածքի օգտագործումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել