Tert.am-ը գրում է.

Ադրբեջանում Ղարաբաղյան վերջին պատերազմի մասնակիցների շրջանում ավելացել է ինքնասպանությունների թիվը: Այս մասին գրում է minval.az կայքը` հղում տալով Ադրբեջանի բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման ասոցիացիային:

«Ներկայում թուրք հոգեբանների մասնակցությամբ ինքնասպանությունների հետ կապված դասընթացներ են սկսվել»,-հայտարարել է ասոցիացիայի հոգեբանական-սոցիալական աջակցության մասնագետ Նարմին Օսմանլըն լրագրողների համար «ԶԼՄ-ների դերը հոգեկան առողջության գործում» թեմայով դասընթացի ժամանակ:

«Երբեմն ինքնասպանությունների թիվը կարող է աճել շրջապատի սխալ վերաբերմունքի պատճառով: Համակարգված աշխատանքը նման դեպքերում ամենակարևոր խնդիրն է»,- ասել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել