Tert.am-ը գրում է.

Աֆղանստանի Քանդահար նահանգի Սպին-Բոլդակ շրջանում անհայտ անձինք սպանել են ավելի քան 100 խաղաղ բնակչի: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ շրջանը գրավվել է արմատական «Թալիբան» շարժման զինյալների կողմից: Այս մասին հայտնում է աֆղանական Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ ներկայացուցչին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Աֆղանստանի կառավարությունը խաղաղ բնակիչների մահվան համար մեղադրել է թալիբներին, որոնք վերահսկում են այդ շրջանը:

«Դաժան ահաբեկիչները Փունջաբից (Պակիստան) իրենց ղեկավարների հրամանով հարձակվել են Սպին-Բոլդակի որոշ շրջաններում անմեղ աֆղանցիների տների վրա, կողոպտել են տները և սպանել հարյուր անմեղ մարդկանց», - ասել է ՆԳՆ ներկայացուցիչ Միրվաիս Ստանեկզայը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել