Shamshyan.com-ը գրում է.

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի կենտրոնում:  Ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում պոկվել և ընկել է, փակելով Մոսկովյան փողոցը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան,  սակայն մեծ վնաս է պատճառվել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողական Skoda մակնիշի ավտոմեքենային, ինչպես նաև կայանված վիճակում գտնվող Mercedes մակնիշի ավտոմեքենային: Այս պահին նշված հատվածում երթևեկությունը միակողմանի  է դարձել և օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական  ջոկատից 1 մարտական հաշվարկ: Օպերատիվորեն ժամանել են նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել