Armsport.am-ը գրում է.

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Արարատ»-«Շլյոնսկ» խաղից հետո լրագրողների հարցերին պատասխանեց հյուրերի գլխավոր մարզիչ Յացեկ Մագեյրան։

«Մենք ցանկանում էինք հարձակվողական ֆուտբոլ խաղալ և վերահսկել խաղը, ինչի արդյունքում կարողացանք առաջինը բացել հաշիվն ու լավ կազմակերպել խաղը: Խաղի ընթացքում երկու հարկադրված փոփոխություն կատարեցինք:

Շնորհավորում եմ Արարատին շատ համարձակ ֆուտբոլի կապակցությամբ: Նրանք կարողացան օգտվել մեր սխալներից և երկու անգամ գրավել մեր դարպասը: Շնորհավորում եմ նաև  երկրպագուներին, կարծում եմ նրանց համար դիտարժան ֆուտբոլ ստացվեց: Երկու թիմերն էլ հարձակվողական ֆուտբոլ էին խաղում, այդ պատճառով գոլառատ խաղ ստացվեց: Սա լավ դաս էր մեր երիտասարդ ֆուտբոլիստների համար»,-ասաց Մագեյրան:

Հիշեցնենք՝ Գյումրիում կայացած խաղում «Արարատը» 2-4 հաշվով ցավալի պարտություն կրեց: Թիմերի միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 29-ին՝ Լեհաստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել