Tert.am Life-ը գրում է.

Դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի՝ Մենչի դուստրը՝ Էլինան, երեկ նշել է 18-ամյակը: Այդ առթիվ նրանք ԱՄՆ–ում մեծ խնջույք են կազմակերպել։ Միջոցառումը եղել է բացօթյա՝ լողավազանի կողքին։ Նրանք մանրակրկիտ մոտեցում են ցուցաբերել բոլոր դետալների, տորթի, դեկորների ընտրությանը: Օրվա համար ընտրված է եղել սպիտակ գույնը, Էլինան սպիտակ հագուստով է եղել:

Խնջույքին ներկա է եղել Էլինայի ընտրյալը, որը հոբելյարին կարմիր վարդերի մեծ փունջ է նվիրել: Համացանցում տարածված տեսանյութերից մեկում նրանք պարում են Ռազմիկ Ամյանի «Ամենաբարի սրտով աղջիկ» երգի ներքո:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել