Armsport.am-ը գրում է.

ArmSport-ի ունեցած տեղեկություններով «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը լքել է զբաղեցրած պաշտոնը։

Նշենք, որ Գրիգորյանը հայկական թիմի ղեկը ստանձնել էր այս տարվա մայիսի 20-ին՝ փոխարինելով այդ պաշտոնում Աբրահամ Խաշմանյանին ՀՊԼ-ի 2020/21 մրցաշրջանի ավարտից մի քանի տուր առաջ։

«Ալաշկերտը» Գրիգորյանի գլխավորությամբ դարձավ Vbet ՀՊԼ 2020/21 մրցաշրջանի չեմպիոն։ Մինչ ակումբի ղեկը ստանձնելը մարզիչն աշխատել էր նաև երևանյան մեկ այլ ակումբում՝ «Ուրարտուում»։

Հիշեցնենք, որ այս շաբաթ Չեմպիոնների լիգայի երկրորդ որակավորման փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» ընդունել էր Մոլդովայի չեմպիոն «Շերիֆին» ու պարտություն կրել։ Խաղն ավարտվել է 0-1 հաշվով։ Հաջորդ շաբաթ թիմերը կանցկացնեն պատասխան հանդիպումը, և եթե ակումբն առաջիկայում հաստատի մեր ունեցած տեղեկությունները, ապա «Ալաշկերտը» ՉԼ առաջիկա խաղին կնախապատրաստվի նոր գլխավոր մարզչի կամ ժամանակավոր պաշտոնակատարի գլխավորությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել