News.am-ը գրում է.

Ուայը, որը Մեծ Բրիտանիայի հինգ խոշորագույն գետերից մեկն է, վերածվել է աղբանոցի՝ այնտեղ թափվող արդյունաբերական թափոնների պատճառով: Լրագրողները եւ բնապահպանները հետաքննություն են անցկացրել եւ պարզել են, որ կողմնակի միկրոօրգանիզմները քայքայում են ջրամբարի բնական միջավայրը եւ հանգեցնում են ձկների ոչնչացմանը, գրում է Lenta-ն՝ հղում անելով The Guardian-ին:

Ուելսի եւ Անգլիայի միջեւ գետը, որը մի քանի տարի առաջ բյուրեղյա մաքրություն ուներ, այժմ «խեղդվում է» կանաչաշագանակագույն դիատոմային ջրիմուռներից եւ կոյուղային սնկերից: Նոր բուսականությունն ու միկրոօրգանիզմները չեն թողնում, որ Ուայի բնակիչներին անհրաժեշտ լույսը ներթափանցի: Ջրի տարածքը կեղտաջրերով աղտոտելու մեջ մեղադրում են գուղատնտեսական ընկերությունների ներկայացուցիչներին, որոնք դաշտերից եւ գյուղացիական տնտեսություններից թափոններ, թունաքիմիկատներ եւ այլ վտանգավոր նյութեր են լցնում գետը: Ուայը, չնայած ընկնում է պահպանության բազմաթիվ օրենքների տակ, այնուամենայնիվ, շրջակա միջավայրի աղետի զոհ է, ասում են հետաքննության հեղինակները:

Մասնագետները ընդգծում են, որ Մեծ Բրիտանիայում թռչնաբուծական եւ խոզաբուծական ֆերմերային տնտեսություններից հատուկ բնապահպանական թույլտվություններ չեն պահանջում: Մարմիններից ոչ մեկը լիովին չի գնահատում գոմաղբի եւ կենդանիների այլ թափոնների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Ընդ որում, գյուղատնտեսությունը գետերի աղտոտման ամենալուրջ աղբյուրն է Միացյալ Թագավորությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել