Tert.am-ը գրում է.

Ամերիկյան Օհայո նահանգում վաճառքի է հանվել 1986 թվականի արտադրության Pulse մոդելը, որը երկտեղ մեքենա է:

Ինչպես գրում է Motor.ru-ն, այն  մոտոցիկլետի և դասական ավտոմեքենայի սիմբիոզ է: Մեքենայի թափքը պատրաստված է ապամանրաթելային հումքից: Մեքենան զինված է 50 ձիաուժ հզորությամբ շարժիչով, որը թույլ է տալիս 100 կմ/ժամ արագությունը զարգացնել 15 վայրկյանում:

Արտասովոր տրանսպորտային միջոցը կարելի է ձեռք բերել 9300 դոլարով: Այն ստեղծել են Owosso Motor Car ամերիկյան ընկերության ինժեներները: Նման մեքենաները տարածված են եղել անցյալ դարի 80-ականների կեսերին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել