3-րդ դարում համաշխարհային մշակույթը, այդ թվում՝ Հին Հռոմը, ծանոթացավ քրիստոնեության հետ։ Բնակեցված լինեով բազմաթիվ ազգերով, որոնք ունեին տարատեսակ հավատքներ, Հին Հռոմը բավականին հանդուրժող էր կրոնների նկատմամբ, բացառությամբ քրիստոնեության։ 

Հին քրիստոնյաները հանդիպումների համար յուրօրինակ վայրեր էին ընտրում՝ հին կատակոմբեր և գերեզմաններ։ Այս վայրերում հավաքվում էին հիմնականում գիշերային ժամերին, ինչը վստահություն չէր ներշնչում։ Նրանց խոսքերը Քրիստոսի մարմնի և արյան մասին, նոր կանոններն ու ավանդույթները Հռոմի բնակիչների մոտ կասկած էին հարուցում։ Սակայն ոչ միայն քաղաքացիներն էին անվստահությամբ մոտենում այս կրոնին․ իշխանություններին ևս դուր չէր գալիս այն։ Պատճառը պարզ էր․ քրիստոնյաները չէին հավատում, որ կայսեր իշխանությունը բարձրագույն է։ 

Քրիստոնյաներն իրենց պահում էին օրինապաշտ քաղաքացիների նման, չէին խախտում օրենքներ, սակայն նաև հրաժարվում էին զոհեր մատուցել կայսեր պատվին և գովերգել նրան։ Նրանք կարծես ինքնուրույն համայնք էին ստեղծել՝ պետություն պետության մեջ, ինչն էլ գլխավոր պատճառը դարձավ քրիստոնյաներին հետապնդելու։ 

Կայսր Դեցիոսը որոշեց, որ ժամանակն է վճռական քայլերի գնալու։ Ոչ մի պետական գործիչ չէր կարող ստուգել՝ արդյոք բոլոր քաղաքացիները կատարում էին իրենց պարտականությունները կայսեր նկատմամբ, թե ոչ։ Այդ իսկպատճառով քաղաքացիներ իրենք էին պարտավոր զեկուցագրեր ներկայացնել առ այն, որ կատարել են բոլոր անհրաժեք զոհաբերությունները և այլն։ Զեկուցագիրը չներկայացնողներին մահապատիժ էր սպառնում։ Քրիստոնյաները «հեշտացրել էին» այս գործը Դեցիոսի համար և ինքնուրույն էին գալիս մահապատժի։ Սակայն կայսրը որոշեց, որ ինքն այնքան էլ դաժան չէ, և որ հարկավոր է հնարավորինս շատ մարդու կյանք խնայել։ 

Դեցիոսը մահացավ և նրան հաջորդող Վալերիանոսը որոշեց շարունակել հետապնդումները։ Սակայն նա, իր հերթին, գերի ընկավ և ստիպված էր ծառայել շահնշահին։ Այլևս հեղինակություն չունեցող Վալերիանոսը ոչինչ անել չէր կարող, և հռոմեացիներն աստիճանաբար սկսեցին քրիստոնյաներին ավելի լավ վերաբերվել։ 

Քրիստոնյաները ժամանակի ընթացքում իրենց դիրքը հաստատեցին հասարակության մեջ։ Կայսրերը Հիսուսին ընդունում էին որպես իմաստունի, և անգամ էլիտայի որոշակի հատվածը քրիստոնեություն ընդունեց։ 

4-րդ դարի սկզբում իշխանության եկավ Դիոկղետիանոսը։ Խորհրդականը նրան համոզեց վերսկսել հետապնդումները, որոնք այս անգամ զանգվածային բնույթ էին կրում։ Արևելյան բոլոր շրջանները խիստ հսկողության տակ էին, և քրիստոնյաները դաժան փորձություններին էին ենթարկվում։ 

Քրիստոնեությունը Հին Հռոմում արգելված էր, այդ իսկ պատճառով քրիստոնյաներն իրենց համար գաղտնի խորհրդանշան էին ընտրել՝ ձուկը։ «Հիսուս Քրիստոս, Աստծո Որդի, Փրկիչ»․ այս արտահայտությունը հունարենով ամփոփվում է ΙΧΘΥΣ բառով, որը թարգմանաբար նշանակում է ձուկ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել