Tert.am-ը գրում է.

Իսպանիայում ավարտվել է Intempo երկնաքերի կառուցումը, որն ամենաբարձրահարկ բազմաբնակարանային շենքն է Եվրոպական Միությունում:

Ինչպես հաղորդում է korrespondent.net-ը, Բենիդորմ քաղաքում կառուցված ռեկորդակիր շենքի բարձրությունը 187 մետր է: Զույգ աշտարակներն աչքի են ընկնում նաև Իսպանիայում գործող ամենաարագ վերելակով, որը բարձրանում է վայրկյանում 4,2 մետր և ամենավերին հարկ կարող է հասնել 52 վայրկյանում:

Աշտարակները վերնամասում միավորված են ադամանդաձև կառույցով, որտեղ պենտհաուսի գինը կազմում է մոտ 2 մլն եվրո: Մյուս հարկերում բնակարանների գները սկսվում են 257 000 եվրոյից:

Հաղորդվում է, որ 256 բնակարանից 100-ն արդեն նախնական վաճառվել է, 60 տոկոսն իսպանացիներ են գնել, մնացած մասը` ռուսներ, սկանդինավցիներ, գերմանացիներ և բելգիացիներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել