Իրանի Իսլամական Հանրապետությունում վերջին 24 ժամում Covid-19-ից մահացել է 213 քաղաքացի, այսպիսով մահերի թիվը հասել է 87 հազար 374-ի: Այս մասին հայտնում է IRNA-ն:

Երկրում վերջին 24 ժամում հայտնաբերվել է կորոնավիրուսի 25 հազար 441 նոր դեպք, որից 2740-ը հոսպիտալացվել է:

Իրանում գրանցված ընդհանուր 3 մլն 548 հազար 704 դեպքից առողջացել կամ հիվանդանոցներից դուրս է գրվել 3 մլն 152 հազար 653-ը: 4361 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել